«Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի». Էդուարդ Շարմազանով

«Համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացրել է գրություն, որ Արմեն Սագսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է և հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի: Մնացածն արդեն տարբեր քաղաքական ուժերի և կոնկրետ մի քաղաքական ուժի մտահոգություն է: Այս հարցում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, ունենք «կոնսենսուս մինուս 1»»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա` նախագահը պետք է հանդես գա ո՛չ ընդդիմադիր դիրքերից, ո՛չ իշխանական, այլ պետք է հանդես գա նախագահի դիրքերից. «Բազմաթիվ անգամներ նաև Սերժ Սարգսյանը, նաև մենք` իշխանության ներկայացուցիչներս, մատնանշել ենք իշխանության թերությունները, երբեք չենք ասել, որ Հայաստանի իշխանությունն անթերի է: Բայց թերություն չունի նա, ով ոչինչ չի անում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս