«Կան նաև առանց «բրոշկայի» հանրապետականներ, ունենք ծպտյալ հանրապետականներ». Վահրամ Բաղդասարյան

«Մենք այսօր մեր գործընկերոջն ինքնակամ պետք է ուղեկցենք այլ կառույց։ Հրայր Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, իմ օրը սկսվում էր իրեն զանգելով, և օրվա վերջում նույնպես պետք է զանգեի։ Հիմա նորից օրն այդպես է սկսվելու. առավոտյան և երեկոյան պետք է զանգեմ, որ որոշ կոնսուլտացիաներ անեմ ձեզ հետ, պարոն Թովմասյան»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Բաղդասարյանը նկատեց՝ Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ այսօր նա պետք է գնա ՍԴ և կտրվի ԱԺ-ից. «Մենք անընդհատ պետք է անհանգստացնենք Հրայր Թովմասյանին, որովհետև Սահմանադրությունը պատրաստած մարդուն այսօր հնարավորություն  ենք տալիս, որ մատուցի այն։ Թովմասյանի ամենամեծ առավելությունն այն է, որ համբերատար պատրաստ է քննարկումն անել, մինչև ընդհանուր հայտարարի գալը. «Ես ուրախ եմ, որ նման մասնագետ ենք գործուղում ՍԴ։ Մեր ընդդիմադիր գործընկերները հնչեցրին, որ Հրայր Թովմասյանը կարող է մեկ ամսից նաև այլ թեկնածուի կերպարով հանդես գալ, եթե լինեն այդ թեկնածությունն առաջադրողներ, մենք կընդունենք դա»։

Նրա խոսքով՝ հանրապետականները միայն կրծքանշանով չեն հանրապետական. «Կան նաև առանց «բրոշկայի» հանրապետականներ, ունենք ծպտյալ հանրապետականներ, պետք չէ մատնանշել այդ կրծքանշանը։ ՀՀԿ-ն միաձայն ողջունում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, բայց մի պայմանով, որ նրա կապը լինի ամենօրյա ԱԺ-ի հետ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս