«Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելուն». ՀՀ 4-րդ նախագահ

Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ընտրությունից հետո Ա. Սարգսյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց պատգամավորներին քվեարկության համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմ և դեմ քվեարկողներին: Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելուն և կծառայեմ ՀՀ-ին, ՀՀ քաղաքացիներին և ողջ ժողովրդին: Ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր ողջ քաղաքացիների մասնակցությունը մեր ապագա նոր հաղթանակներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031