
ԱՄՆ-ը հավանություն տվեց Ուկրաինային 47 մլն դոլար գումարի Javelin ՀՏՀՀ-ի մատակարարումներին

Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ (ՀՏՀՀ):
Մարտի 1-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության եւ անվտագնության վարչությունը (DSCA, Defense Security Cooperation Agency)։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Ուկրաինայի կառավարությունը խնդրել է 210 Javelin հրթիռների, ինչպես նաեւ Javelin 37 ՀՏՀՀ-երի մատակարարում»: Դրանում նաեւ ճշտված է, որ պարտավորագրի գումարի մեջ, որը չի գերազանցում 47 միլիոն դոլարը, կմտնի նաեւ ուկրաինացի զինծառայողներին այս զինատեսակի կիրառման ուսուցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: