Բաժիններ՝

Մակրոնը և Թրամփը ՌԴ-ից պահանջում են ճնշում գործադրել Դամասկոսի վրա

Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար: Այդ մասին ասված էՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ մարտի 2-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները «պահանջել են 2401 բանաձեւի անհապաղ կատարում, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»: «Քաղաքացիական բնակչության գտնվելու շրջաններում, հատկապես Արեւելյան Գութայում, շարունակվող անկանոն ռմբակոծությունների եւ հումանիտար իրադրության շարունակվող վատթարացման պայմաններում Ֆրանսիայի նախագահը եւ նրա ամերիկացի պաշտոնակիցն ընդգծել են այն բանի անհրաժեշտությունը, որ Ռուսաստանը միանշանակ առավելագույն ճնշում գործադրի Դամասկոսի վրա, որպեսզի նա պարզորոշ հայտնի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու իր պարտավորությունը»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս