«Բերեք ամբողջ ազգով օգնենք էդ մարդուն. Սաղ ազգով պիտի պադերժկա անենք». Սեյրան Սարոյան
«Բերեք ամբողջ ազգով օգնենք էդ մարդուն: Ինչպես միշտ, հենց թազա մարդու նշանակում են գործի, չփնովենք, մարդուն հավեսից չգցենք, նենց չանենք, որ հավես չունենա դաժե տնից դուրս գա, գնա գործի: Սաղ ազգով պիտի պադերժկա անենք»,- այսօր ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` նշելով, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի ու նախագահի:
Ըստ նրա` Արմեն Սարգսյանը գրագետ, խելացի մարդ է, մեծ կապեր ունի Սփյուռքում ու մեծ պետությունների հետ, և նման մարդ մեզ պետք է: Սարոյանը վստահ է, որ Ա.Սարգսյանը կկարողանա ներդրումներ բերել:
Նրա կարծիքով` նախագահի լիազորությունները սահմանափակ չեն, անգամ ԱԺ ընդունած բոլոր օրենքները նա է ստորագրում:
Անդրադառնալով ընդդիմության բարձրացրած հարցերին` Ա.Սարգսյանի քաղաքացիության և լեգիտիմության վերաբերյալ, Ս.Սարոյանը նշեց, թե ընդդիմությունը միշտ էլ պետք է աժիոտաժ սարքի. «Մենք պետք է չնեղանանք մեր ընդդիմությունից»: