ԱՄՆ-ում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմը. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմը։

Նա այս կարծիքը հայտնել է X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից հրապարակված գրառման մեկնաբանության մեջ: Գրառման հեղինակը պնդում է, որ ներկայիս վարչակազմի և լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում՝ ներգաղթային ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ, նշանավորում է «Քաղաքացիական պատերազմ 2.0»-ի սկիզբը։

«Կարծես թե այդպես է»,- գրել է Մասկը գրառման մեկնաբանություններում։

Տեսանյութեր

Լրահոս