Բաժիններ՝

Trump Organization-ը դուրս է եկել Վրաստանում Trump Tower-ի շինարարության նախագծից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական ընկերությունը՝ Trump Organization-ը, հայտարարել է, որ դուրս է գալու Բաթումում բնակելի Trump Tower համալիրի շինարարական նախագծից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Վրացական գործընկերոջ՝ Silk Road-ի և Trump Organization-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ 47-հարկանի բնակելի աշտարակի շինարարությունը, որի արժեքը գնահատվում էր 250 մլն դոլար, կշարունակվի առանց Trump Organization-ի աջակցության։

Հիշեցնենք, որ Trump Organization-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը: Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի և իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս