
Սառնամանիքը խափանել է Բելգիայի և Լյուքսեմբուրգի միջև գնացքների երթևեկությունը

Բելգիայի և Լյուքսեմբուրգի միջև երկաթուղային հաղորդակցությունը սառնամանիքների պատճառով դադարել է, հայտնում է Interfax-ը:
Գնացքների երթևեկությունը դադարեցվել է Նամյուրի (Վալոնիա) և Լյուքսեմբուրգի միջև:
Դժվարացել է նաև Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը, սառնամանիքի պատճառով փակ է թռիչքուղին:
Խափանումների պատճառը սառնամանիքներն են, որոնք պատուհասել են Եվրոպայի մի մասը:
Իշխանությունները նախազգուշացնում են վարորդներին եղանակային անբարենպաստ պայմանների մասին: