Բաժիններ՝

ԱՄՆ-ն տարհանում է իր դիվանագետներին Գամբիայից

ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտավորեցրել է Գամբիայում ամերիկյան դեսպանության բոլոր աշխատակիցների ընտանիքների անդամներին արագ հեռանալ այդ արևմտաաֆրիկյան երկրից՝ կապված անկարգությունների ռիսկի հետ, հայտնում է BBC-ն:

Գամբիայում գտնվող բոլոր ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տրվել մտածել երկրից հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Գամբիայի նախագահ Յախյադ Ջամմեն, որը իշխանության ղեկին է արդեն 22 տարի, դեկտեմբերի 2-ին անսպասելի ընդունել էր իր պարտությունը ընտրություններում, սակայն մեկ շաբաթ անց փոխել էր մտադրությունը՝ իբր խախտումներ հայտնաբերելով քվեարկության ընթացքում:

ՄԱԿ-ը դատապարտել է Գամբիայի նախագահի որոշումը՝ չընդունել նախագահական ընտրությունների արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031