Թրամփը կկրճատի ԱՄՆ հատուկ ծառայությունների թվաքանակը. ԶԼՄ-ներ
                                    ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել ԿՀՎ կենտրոնական ապարատը, սակայն կավելացնի ողջ աշխարհում աշխատակիցների թիվը, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Թրամփի թիմի կարծիքով՝ հետախուզական աշխարհը դառնում է միանգամայն քաղաքականացված։ Նպատակը պետք է լինի այն, որպեսզի վերակազմավորի նրանց և այն, թե ինչպես են համագործակցում»,- նշել է պարբերականի աղբյուրը։
Նա ընդգծել է, որ Թրամփը պլանավորում է կրճատել ԿՀՎ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցների թիվն ու միաժամանակ ավելացնել այդ վարչության աշխատակիցների թիվը «տեղերում» ողջ աշխարհում։ Փոփոխությունների պլանների մշակմանը մասնակցում են Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը, որը Թրամփի վարչակազմում զբաղեցնելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև հանրապետական Մայք Պոմպեոն, որին Թրամփը ցանկանում է նշանակել ԿՀՎ ղեկավար։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    