
Կանադայում ավելի քան 100 ավտոմեքենաներ են բախվել ձյան առատ տեղումների հետևանքով

Ավելի քան 100 ավտոմեքենա է բախվել Տորոնտոյից 70 կմ արևելք ձյան առատ տեղումների հետևանքով, հայտնում է СBS-ը:
Ոստիկանության տեղեկություններով՝ փակ է Բոումանվիլ և Պորտ-Հոուփ քաղաքների միջև մայրուղին:
Դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են: