Լատվիայում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն

Լատվիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էվիկա Սիլինան, ում խոսքերը մեջբերում է ERR-ը։

«Հնարավոր է՝ շատերը չեն հասկանում նման կենտրոնի անհրաժեշտությունը։ Լատվիան ներկայումս զարգացնում է իր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները՝ թե՛ փորձարկման, թե՛ արտադրության ոլորտներում։ Մեզ խիստ անհրաժեշտ են խորը գիտելիքներ այս ոլորտում»,- նշել է վարչապետը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, երկրի կառավարությունը նախատեսում է կենտրոնանալ անօդաչու զենքի ուսուցման և փորձարկման հնարավորությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս