
Տղամարդը Հռոմի պապական բազիլիկում հարձակվել է հոգևորականների վրա

Տղամարդը Հռոմի 4 գլխավոր բազիլիկներից մեկում՝Սանտա-Մարիա Մաջորե եկեղեցում, հարձակվել է երկու հոգևորականների վրա, հայտնում է Interfax-ը:
Չարագործը հոգևորականներին վնասվածք է պատճառել կոտրած շշի բեկորներով:
Տուժածներից մեկը հոսպիտալացվել է դեմքի լուրջ վնասվածքներով, մյուսը թեթև վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, որը կենտրոնական Իտալիայի 42-ամյա բնակիչ է: Տղամարդու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: