Բաժիններ՝

Ըմբիշներն ընդլայնված կազմով կմասնակցեն Էստոնիայի միջազգային մրցաշարին

Հայաստանի ազատ ոճի ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն ընդլայնված կազմերով կմասնակցեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 6-9-ը Էստոնիսայի մայրաքաղաք Տալլինում կկայանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի հավաքականները։

Հունահռոմեական ոճ հավաքականի կազմում են` 60 կգ` Սուրեն Աղաջանյանը, 63 կգ` Արմեն Սուքիասյանը, 67 կգ` Սլավիկ Գալստյանը, 67 կգ` Յուրիկ Հովեյանը, 72 կգ` Գասպար Տերտերյանը, 72 կգ` Աշոտ Խաչատրյանը, 72 կգ` Գոռ Խաչատրյանը, 77 կգ` Մալխաս Ամոյանը, 77 կգ` Սամվել Տերտերյանը, 82 կգ` Սամվել Գրիգորյանը, 82 կգ` Մարտիկ Պետրոսյանը, 87 կգ` Գևորգ Թադևոսյանը, 97 կգ` Հայկ Խլոյանը, 97 կգ` Ռուբեն Գևորգյանը, 130 կգ` Արամայիս Հարությունյանը:

Ազատ ոճայիներից մրցաշարին կմասնակցեն` 57 կգ` Մանվել Խնձրցյանը, 61 կգ` Մեժլում Մեժլումյանը, 65 կգ` Արսեն Հարությունյանը, 65 կգ` Արման Մուսիկյանը, 70 կգ` Դավիթ Մարգարյանը, 74 կգ` Նարեկ Հարությունյանը, 79 կգ` Հրայր Ալիխանյանը, 79 կգ` Հայկ Պապիկյանը, 86 կգ` Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ` Կնյազ Իբոյանը, 92 կգ` Մուշեղ Մկրտչյանը, 97 կգ` Գուրգեն Սիմոնյանը, 125 կգ` Խաչատուր Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս