Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Վարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ: Ընդ որում` հենց հասարակ քաղաքացիների հետ, որոնք ոչ «նախկին» են, ոչ ընդդիմադիր, ոչ ռուսամետ և ոչ էլ` արևմտամետ:
Պարզ է, չէ՞, որ այս խոշտանգվող տղամարդը, մոտ 2 տարի առաջ խոշտանգված Սամվել Վարդանյանը, փողոցում հարձակման ենթարկվող ընդդիմադիր պատգամավորն ու գետնին տապալված ու ծեծված հոգևորականը որևէ աղերս չունեն «մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի», նախկինների թողած բանակցային ժառանգության ու նույնիսկ «30 տարվա թալանի» հետ:
Այս արտահոսած տեսագրությունը «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսը հանրահռչակած անձի գլխավորած իշխանության անմարդկային էության խտապատկերն է»:
