
Մահացել է Ֆիդել Կաստրոյի համախոհը՝ Կուբայի ՆԳՆ նախարար Գոնդին

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 79-րդ տարում մահացել է Կուբայի ներքին գործերի նախարար Կառլոս Ֆեռնանդես Գոնդին, հայտնում է BBC-ն:
Գեներալ Գոնդին եղել է Ֆիդել Կաստրոյի համախոհը, նա մասնակցել է Կուբայի հեղափոխությանը և եղել է Կուբայի Կոմկուսի հիմնադիրներից մեկը:
Նա գլխավորել է Կուբայի ռազմական մասնակցությունը Անգոլայի քաղաքացիական պատերազմում:
Կուբայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նա ղեկավարել է երկրի իրավապահ և հետախուզական ուժերը: