
Քերին քննադատել է Թրամփին Twitter-յան գրառումների համար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չի կարծում, թե Twitter-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էլեկտրոնային էջը միջազգային քաղաքական հարցերի քննարկման լավ եղանակ է:
«Ես Twitter-ում միջազգային քաղաքականությանը վերաբերող հայտարարություններ չեմ անում: Չեմ կարծում, թե 104 խորհրդանիշները թույլ կտան ձեզ ադեկվատորեն հաղթահարել բարդ ընտրությունները, որոնք մենք ձեռնարկում ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ABC News հեռուստաալիքի հաղորդավարի հարցին, որը վերաբերել է սոցցանցում Թրամփի կողմից այնպիսի միջազգային հարցերի վերաբերյալ հաղորդագրությանը, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թայվանը:
Քերին հույս է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները կընտրեն հաղորդակցության այլ տեսակ:
«Սակայն դա կախված է նոր ադմինիստրացիայից»,- ընդգծել է նա: