Իշխանության գալու ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք. Նարեկ Կարապետյան
Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք: Այս մասին «Տաշիր Արենայում»՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի և համակիրների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցին, թե արդյոք իրենց իշխանության գալուց հետո վերջապես մեր երկրում գործելու է օրենքը:
«Այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք, ու լինի այլ իշխանություն՝ չկարողանան անել այն, ինչ հիմա են անում:
Ընդդիմությունները մինչև իշխանություն դառնալը մի հատկություն ունեն, միշտ ասում են, որ օրենք գործելու է, բայց հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ են տալիս»,- նշել է նա:
