
Թուրքիան հարցականի տակ է դրել «Ինջիրլիք» բազայում ամերիկյան ուժերի ներկայությունը

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը հայտարարել է, որ Անկարան հարցականի տակ է դրել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի ներկայությունը, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալով՝ Կայնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից բազայի օգտագործման հարցը Թուրքիայի կառավարության օրակարգում է։