Խոսելով ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին` նա ասել է, որ ՌԴ-ն ողջունում է այդ նշանակումը: «Մենք ելնում ենք այն բանից, որ համանախագահները նոր կազմով կշարունակեն ջանքերը ԼՂ հակամարտության կողմերին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:
«Հարվի» փոթորիկը եւ Տեխաս նրա բերած ջրհեղեղը առնվազն նույնքան ավերիչ կլինեն, որքան եւ «Քաթրինա» փոթորիկը, որը 12 տարի առաջ ավերել է Հարավային Օռլեանը:
Պաշտպանության նախարարությունից կադրերին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխելով՝ նախարար Դավիթ Տոնոյանն իր թիմն է ձևավորում:
Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական, արդյունաբերական և ձեռներեցության կոմիտեի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմադովը հայտնել է, որ սեպտեմբերից հետո սպասվում է ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի փոփոխություն:
Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին տարածաշրջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արաբական երկրները բանակցությունների համար բաց լինելու ոչ մի նշան ցույց չեն տալիս և ուժեղացնում են շրջափակումն իր երկրի նկատմամբ:
Brexit-ի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրամիության բանակցորդ Միշել Բառնիեն նախազգուշացրել է առանց համաձայնագրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սպառնալիքի մասին, եթե բանակցությունները չավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչեւ 2019 թվականի մարտի 29-ը։
Առնվազն 19 մարդ է զոհվել, եւս 12-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում կենտրոնասիական տարածաշրջանից սերված երկու անձանց ձերբակալման մասին, որոնք պլանավորում էին սեպտեմբերի 1-ին ահաբեկչական գործողություններ կատարել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Հաշիմ Տաչին Բրյուսելում կայացած հանդիպմանը հավաստել են, որ Կոսովոյի դատական համակարգի գործառումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ ֆրանսիացիների վստահության մակարդակը մեկ ամսում նվազել է 13 տոկոսային կետով: Այդ մասին վկայում են օգոստոսի 31-ին հրապարակված հարցման արդյունքները, որը Kantar Sofres եւ One Point ծառայություններն անցկացրել են Le Figaro Magazine շաբաթահանդեսի պատվերով։
WikiLeaks կայքն օգոստոսի 31-ին հրապարակել է կիբեռլրտեսության ծրագրերի վերաբերյալ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական բաժինը։
Շվեդիայի թագավորական արքունիքն օգոստոսի 31-ին հայտնել է, որ արքայազն Կարլ Ֆիլիպը եւ նրա կինը՝ արքայադուստր Սոֆյան, երկրորդ զավակն են ունեցել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Ես միայն կլրացնեմ, որ Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և, երբ հերթը հասնի որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրոքրոշումը կհայտնի»,- ասաց նախարարը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին օգոստոսի 31-ին հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ Թալ-Աֆար քաղաքում իրաքցի զինվորականների տարած հաղթանակի եւ ահաբեկիչներից Նայնավա հյուսիսային նահանգի լիակատար ազատագրման մասին։
«Ադրբեջանական կողմի սադրանքները և ԵԱՀԿ խաղաղարար առաքելությանը խոչընդոտելու քաղաքականությունը շարունակվում է»։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է ուղարկել և կոչ արել ազատ արձակել «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Օգոստոսի 31-ի առավոտյան պայթյուններ են որոտացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից 40 կիլոմետր արեւելք գտնվող քիմիական գործարանում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին:
ՌԴ-ի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջավադ Զարիֆը օգոստոսի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը եւ Սիրիայի իրադրության կարգավորումը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին) ռեկորդային ծավալի բյուջե է պահանջել Կորեական թերակղզու իրադրության սրման եւ ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումների առնչությամբ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների գծով օգնական Հուսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիայում ահաբեկիչների ծրագրերը ձախողվել են, և Արևմուտքի ճնշումն իր երկրի նկատմամբ նվազել է:
«Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 15-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բանտարկյալների տեղափոխող ավտոբուսի երթևեկելու ժամանակ պայթել է ճանապարհին դրված աղբարկղի մեջ գտնվող պայթուցիկը:
«Հարվի» ցիկլոնի առաջացրած խոշոր հեղեղումների հետեւանքով Տեխասի նահանգում արձանագրվել է շուրջ 700 բարել նավթի արտահոս մի քանի պահոցներից:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 1 ամսից լրանում է կառավարության գործունեության 1 տարին:
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերից ոչ հեռու, գոյացած «Լիդիա» արեւադարձային փոթորիկն ուժեղանում է եւ մոտ ժամանակներս կարող է հասնել մրրիկի կատեգորիայի:
Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: