Երկրորդ երեխան է ծնվել Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի ընտանիքում
Շվեդիայի թագավորական արքունիքն օգոստոսի 31-ին հայտնել է, որ արքայազն Կարլ Ֆիլիպը եւ նրա կինը՝ արքայադուստր Սոֆյան, երկրորդ զավակն են ունեցել։
«Արքայադուստր Սոֆյան 2017 թվականի օգոստոսի 31-ին ժամը 11:24-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:24-ին) առողջ երեխա է ծնել»,-ասված է թագավորական արքունիքի՝ մամուլի համար արված հաղորդագրության մեջ: Երեխայի սեռի մասին առայժմ չի հաղորդվում: Դա, ավանդույթի համաձայն, մի փոքր ուշ կանի հայրը՝ լրագրողների հետ կայանալիք մամուլի ասուլիսում:
Կարլ Ֆիլիպը (1979 թ.) գահաժառանգ արքազայն չէ, նա Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորի եւ Սիլվի թագուհու՝ թվով երկրորդ երեխան է:
2015 թվականի հունիսին արքայազնը Ստոկհոլմում պսակադրվել է Սոֆիայի հետ: Ամուսնության արարողությունից հետո նրան շնորհել են արքայադստեր տիտղոս: Սոֆյան (1984 թ.) մեծացել է Կենտրոնական Շվեդիայի Էլվդալեն բնակավայրում՝ միջին դասի ընտանիքում, եւ թագավորական արմատներ չունի:
Սոֆյան եւ Կարլ Ֆիլիպը արդեն ունեն երեխա՝ արքայազն Ալեքսանդրը (2016 թ.): Նորածին տղան կամ աղջիկը թագավորական զույգի թվով վեցերորդ թոռն է: Նրանց ավագ դուստր եւ գահաժառանգ Վիկտորիան ու կրտսեր դուստրը՝ Մադլենը, արդեն երկուական երեխա ունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: