Առնվազն տասը մարդ է զոհվել Մումբայում բնակելի շենքի փլվելու հետևանքով
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 15-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհվածների եւ 13 տուժածների մասին: Ընդամենը փլատակներից փրկվել Է 25 մարդ: Պատահարի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում է: Սկզբնապես հայտնել էին, որ փլվելու պահին շենքում կարող էր գտնվել 30-35 մարդ, ընդամենն այնտեղ ապրում էր 11 ընտանիք:
Քաղաքի հարավի Դոնգրի շրջանում գտնվող շենքը փլվել Է օգոստոսի 31-ի առավոտյան ժամը մոտավորապես 08:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:10-ին): Պատահարի ստույգ պատճառները հայտնի չեն, բայց, առկա տվյալների համաձայն, խոսքը 50 տարվա շենքի մասին է:
Բացի այդ, միջադեպը տեղի է ունեցել Մումբայում սաստիկ տեղատարափից երկու օր անց, որի հետեւանքով քաղաքի վրա մեկ օրում ավելի քան 30 սանտիմետր անձրեւ է տեղացել: Փոթորիկը Մումբայում ամենաուժեղն է դարձել վերջին 12 տարվա ընթացքում եւ մեկ օրում գործնականում ամբողջովին կաթվածահար է արել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: