Եվրոպան այլևս չի կարող դեղամիջոցներ արտադրել. FT
Եվրոպայում քիմիական արտադրական օբյեկտների փակումը հանգեցրել է նրան, որ երկրներն այլևս չեն կարող արտադրել նույնիսկ այնպիսի հիմնարար դեղամիջոցներ, ինչպիսին է պարացետամոլը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպայի քիմիական արդյունաբերության առևտրային ասոցիացիայի՝ Cefic-ի ղեկավարին։
«Քիմիական արտադրությունն այնքան է կրճատվել, որ որոշ դեղամիջոցներ կարող է արտադրել միայն մեկ ընկերություն… Եվրամիությունն այլևս չի կարող արտադրել այնպիսի դեղեր, ինչպիսին է պարացետամոլը»,- թերթը մեջբերում է Cefic-ի գլխավոր տնօրեն Մարկո Մենսինկայի խոսքերը։
Վերջին երեք տարիների ընթացքում եվրոպական քիմիական արդյունաբերությունը փակել է իր արտադրական օբյեկտների մոտ 7%-ը, նշվում է զեկույցում։ Գործարանների փակման տեմպը շարունակում է արագանալ։



