Բաժիններ՝

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հավաստել են համաձայնագրի իրագործման ժամկետը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Հաշիմ Տաչին Բրյուսելում կայացած հանդիպմանը հավաստել են, որ Կոսովոյի դատական համակարգի գործառումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ին: Այդ մասին ասված է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության (ԵԱԾ) հաղորդագրության մեջ:

Վուչիչի եւ Տաչիի հանդիպումը տեղի էունեցել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի միջնորդությամբ: Հանդիպմանն, ինչպես ասված է հայտարարության մեջ, «կողմերը համաձայնեցրել են արդարադատության բնագավառում համաձայնագրի իրագործման վերջին քայլերը, որը ձեռք է բերվել երկխոսության շրջանակներում»: ԵԱԾ-ն նշում է, որ ղեկավարները «համաձայնագրի լիակատար իրագործումը հավաստել են հոկտեմբերի 17-ին»:

«Այդ օրը դատավորները, դատախազները եւ դատական կորպուսը կներառվեն Կոսովոյի արդարադատության համակարգում: Արդարադատության համակարգի աշխատակիցների ինտեգրացումը թույլ կտա արդարադատություն իրականացնել Կոսովոյում եւ, մասնավորապես, Միտրովիցայի տարածաշրջանում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԵԱԾ-ն նաեւ հայտնել է, որ հարաբերությունների նորմալացման շուրջը երկխոսության նոր փուլի նախապատրաստման աշխատանքը, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել հուլիսի 3-ին, կշարունակվի առաջիկա շաբաթներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031