WikiLeaks-ը կիբեռլրտեսության մասին ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր փաթեթ է հրապարակել
WikiLeaks կայքն օգոստոսի 31-ին հրապարակել է կիբեռլրտեսության ծրագրերի վերաբերյալ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական բաժինը։
Angelfire նախագծի մասին փաստաթղթերի փաթեթը ներառում է հինգ ծրագրերի նկարագրություն, որոնք ձեւավորում են Windows գործառական համակարգով՝ վարակված համակարգիչներում ծրագրային միջադրումների աշխատանքի բեռնման եւ իրականցման համակարգը:
Առաջին ծրագիրը՝ Solartime-ը, փոփոխություններ է մտցնում համակարգում Wolfcreek ծրագրային միջադրումների տեղակայման բաժնի բեռնման հատվածում: Իր հերթին Wolfcreek-ը թույլ է տալիս բեռնել ԿՀՎ-ի լրացուցիչ ծրագրեր լրտեսում իրականացնելու համար: Համակագրի մեջ է մտնում նաեւ Keystone-ը , որն իրականացնում է համակարգչում վնասաբեր հավելվածների գործարկումը:
Լրտեսման ծրագրերը տեղակայված են ֆայլերի համակարգում, ուստի դրանց աշխատանքի հետքերը գործնականում բացակայում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: