«Երբ հերթը հասնի որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրոքրոշումը կհայտնի». Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԱՏՄ-Թուրքիա հնարավոր համագործակցության խնդրին: Ըստ նրա՝ ՀՀ համապատասխան մարմիններն արդեն իսկ այդ հարցին արձագանքել են:

«Ես միայն կլրացնեմ, որ Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և, երբ հերթը հասնի որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրոքրոշումը կհայտնի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ թուրք նախարարի հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին, մեկնաբանել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել էր նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս