Բաժիններ՝

Մակրոնի ժողովրդականությունն ամսվա ընթացքում ընկել է 13 տոկոսային կետով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ ֆրանսիացիների վստահության մակարդակը մեկ ամսում նվազել է 13 տոկոսային կետով: Այդ մասին վկայում են օգոստոսի 31-ին հրապարակված հարցման արդյունքները, որը Kantar Sofres եւ One Point ծառայություններն անցկացրել են Le Figaro Magazine շաբաթահանդեսի պատվերով։

Հարցման մասնակիցների պատասխանների մշակումը ցույց է տվել, որ նրանց միայն 41 տոկոսն է «վստահությամբ» վերաբերվում Ֆրանսիայի ներկայիս նախագահի գործունեությանը եւ պլաններին: Հուլիսին այս ցուցանիշը 54 տոկոս էր: Մակրոնին հատկապես աջակցում են (հարցվածների 90 տոկոսը) նրա կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» քաղաքական շարժման ներկայացուցիչները:

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության կողմնակիցների շրջանում Մակրոնի վարկանիշն ամսվա ընթացքում ընկել է 12 տոկոսային կետով եւ գտնվում է 52 տոկոսի նշագծի վրա: «Հանրապետականներ» աջ կենտրոնամեէ՝ 45 տոկոս (նվազումը՝ 17 տոկոսային կետ):

Միաժամանակ հարցումը ցույց է տվել վարչապետ Էդուար Ֆիլիպի ժողովրդականության նվազումը 8 տոկոսային կետով՝ մինչեւ 39 տոկոսի մակարդակ: Օգոստոսի 24-28-ն անցկացված հարցմանը մասնակցել է 983 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս