«ԵԱՀԿ-ն կոշտ ու թիրախային արձագանք պիտի տա». Արմեն Աշոտյան

«Ադրբեջանական կողմի սադրանքները և ԵԱՀԿ խաղաղարար առաքելությանը խոչընդոտելու քաղաքականությունը շարունակվում է: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն այդ անգամ գոնե կոշտ ու թիրախային արձագանք պիտի տա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ մոնիթորինգի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերից կողմից կրակ բացելու դեպքին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031