Լուկաշենկոն չի հարգում իր սեփական ժողովրդին, դժվար կլինի ակնկալել, որ նա կհարգի մյուս ժողովուրդներին․ Սվետլանա Տիխանովսկայա

Առաջին անգամ չէ, որ լսում եմ Լուկաշենկոյի այդ հայտարարության մասին, հասկանում եմ, որ այդպիսի բառեր լսելը ցավոտ է, բայց միևնույն ժամանակ տարօրինակ է, որ նրա խոսքը լուրջ եք ընդունում, որովհետև նա մարդ է, ով չի հարգում իր սեփական ժողովրդին, դժվար կլինի ակնկալել, որ նա կհարգի մյուս ժողովուրդներին։ Նա զգույշ չէ իր բառերի ընտրության մեջ՝ այլ ժողովուրդների մասին խոսելիս, ես հույս ունեմ, որ հայերը, որ հոգով մեզ շատ մոտ են, հասկանում են, որ երկիրը մեկ անձ չէ, Լուկաշենկոն սպասարկում է Ռուսաստանի շահերը և չի հարգում հարևաններին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան՝ խոսելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, որ՝ հայերն ո՞ւր կարող են փախչել, ո՞ւմ են նրանք պետք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031