Ֆինլանդիայում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

Ֆինլանդիայում սովորական քաղաքացիները, ի տարբերություն երկրի ղեկավարության, չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ, նման կարծիք է հայտնել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թուոմաս Մալինենը։

«Ինչպես ես նշել եմ <…>, ֆինները պատերազմ չեն ուզում։ Հիշեք, որ նրանք (իշխանությունները – խմբ.) նույնիսկ թույլ չտվեցին մեզ քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով»,- գրել է նա X սոցիալական ցանցում

Պրոֆեսորի խոսքով՝ իր հայրենակիցների մեծ մասը բարեկամական հարաբերություններ ունի ռուս ժողովրդի հետ։

Թուոմաս Մալինենը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին պատմությունները աջակցում են միայն, նրա ձևակերպմամբ, «ֆիննական գլոբալիստ-խամաճիկները»՝ երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալթոնենը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031