Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում գոյացել է «Լիդիա» արեւադարձային փոթորիկը

Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերից ոչ հեռու, գոյացած «Լիդիա» արեւադարձային փոթորիկն ուժեղանում է եւ մոտ ժամանակներս կարող է հասնել մրրիկի կատեգորիայի: Օգոստոսի 30-ին այս մասին հայտնել է Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (ԱՄՆ)։

Կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Ստորին Կալիֆոռնիայի նահանգից (Մեքսիկա) 290 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում: Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունն այժմ կազմում է շուրջ 11 կիլոմետր/ժամ: Կենտրոնը նշել է, որ Մեքսիկայի իշխանությունները պետք է պատրաստ լինեն փոթորկալի քամուն: Փոթորիկը Ստորին Կլիֆոռնիայի ափին կմոտենա օգոստոսի 31-ին՝ օրվա ավարտին: Մասնագետները կարծում են, որ փոթորիկն, ամենայն հավանականությամբ, կսաստկանա, եւ, «հնարավոր է՝ մրրիկի կատեգորիայի հասնի մինչեւ ափագիծը հատելը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս