Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժը զորավարժություններ է անցկացրել Կորեական թերակղզու շրջանում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին: Այդ մասին հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը: Հարավային Կորեայի

պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս զորավարժությունները նախազգուշացում են դարձել ԿԺԴՀ-ի հասցեին՝ նրա վերջին հրթիռային փորձարկումների կապակցությամբ: B-1B ռմբակոծիչները փոխադրվել են Գուամ կղզու ռազմակայանից, իսկ F-35B-ները՝ Ճապոնիայի տարածքից:

Նաեւ վարժանքներին մասնակցել են KC-135 Stratotanker լցավորող ինքնաթիռը եւ F-15K հարավկորեական կործանիչ-ռմբակոծիչների միավորումը: Զորավարժությունների ընթացքում ինքնաթիռները ռմբանետման եղանակներ են փորձարկել Հարավային Կորեայի արեւելքի Կանվոնդոյի նահանգում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս