Բաժիններ՝

ԻՊ-ի երկու անդամ է ձերբակալվել սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու համար

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում կենտրոնասիական տարածաշրջանից սերված երկու անձանց ձերբակալման մասին, որոնք պլանավորում էին սեպտեմբերի 1-ին ահաբեկչական գործողություններ կատարել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։

«Ձերբակալվածներից մեկը Գիտելիքների օրվա նախօրյակին, որն այս տարի համընկել է իսլամական գլխավոր տոներից մեկի՝ Ղուրբան Բայրամի հետ, Համացանցում տեսաուղերձ էր զետեղել, որով դիմում էՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներին: Տեսաուղերձում նա այսպես կոչված «հավատարմության երդում է տվել ահաբեկիչներին»: Դրանից հետո պլանավորում էր սառը զենքի օգտագործմամբ հարձակում կատարել քաղաքացիական անձանց վրա»,-օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):

Երկրորդ ձերբակալվածի բնակության վայրում, որը նույնպես ԻՊ-ի անդամ է, «հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք, դրա պատրաստման համար օգտագործվող իրեր ու բաղադրիչներ»: «Նա խոստովանել է, որ պատրաստվում էր դառնալ մահապարտ-ահաբեկիչ եւ ինքնապայթեցում իրականացնել»,- հայտնել են ԱԴԾ-ի ՀԿԿ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս