Բաժիններ՝

Իրաքի վարչապետը հայտարարել է Թալ-Աֆարում ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին օգոստոսի 31-ին հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ Թալ-Աֆար քաղաքում իրաքցի զինվորականների տարած հաղթանակի եւ ահաբեկիչներից Նայնավա հյուսիսային նահանգի լիակատար ազատագրման մասին։

Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թալ-Աֆարում գործողությունն ընթանում էր օգոստոսի 20-ից: Անցած շաբաթ զինվորականները հայտարարել էին քաղաքի նկատմամբ հսկողության հաստատման մասին, բացառությամբ՝ Այադիա հյուսիսային արվարձանի:

«Հաղթանակն իրողություն Է, Նայնավայի նահանգն ամբողջությամբ հայտնվել է մեր հերոսական ուժերի ձեռքում… Ես ձեզ հայտարարում եմ, որ Թալ-Աֆարը միացել է Մոսուլին եւ վերադարձել հայրենիք»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ալ Աբադին հավելել է, որ վերջին օրերին զինվորականներն ահաբեկիչներին ոչնչացրել են Այադիա արվարձանում եւ մնացած շրջաններում՝ նրանց թույլ չտալով փախչել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս