Բաժիններ՝

Տեխասում «Հարվի» ցիկլոնի պատճառով շուրջ 700 բարել նավթ է արտահոսել

«Հարվի» ցիկլոնի առաջացրած խոշոր հեղեղումների հետեւանքով Տեխասի նահանգում արձանագրվել է շուրջ 700 բարել նավթի արտահոս մի քանի պահոցներից: Օգոստոսի 30-ին այս մասին հայտնել է Associated Press-ը (AP)։

Գործակալության տվյալներով՝ Հոուհայմ քաղաքի մերձակայքում (Դե Վիտի օկրուգ) շրջվել են նավթամթերքների երկու պահոցներ: Դրանք պատկանում են Burlington Resources նավթի-գազի ընկերությանը, որը ConocoPhillips-ի ստորաբաժանումն է:

Դրա հետեւանքով դրանցից մեկից թափվել է 385 բարել (ավելի քան 61 հազար լիտր) նավթ, երկրորդից՝ավելի քան 310 բարել (շուրջ 50 հազար լիտր) հումք: Առայժմ հայտնի չէ՝ հաջողվել է արդյոք հավաքել արտահոսած նավթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս