Անտոնիո Կոնտեն «Նապոլիից» հեռանալու շեմին է
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ժամանակներում կհանդիպի ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։ Այս մասին հայտնում է Il Mattino-ն։
Ըստ աղբյուրի՝ Կոնտեն կարող է լքել թիմը մրցաշրջանի ավարտից հետո, եթե չընդունվեն նրա պահանջները՝ հատկապես մարզչական աշխատանքի սպորտային մասում լիարժեք վստահության ապահովումը։ Նա չի ցանկանում կոմպրոմիսների գնալ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է մնալ Նեապոլում։
Ակումբի ղեկավարությունը նախատեսում է զգալիորեն թարմացնել կազմը։ Բացի այդ, Դե Լաուրենտիսը ակնկալում է, որ թիմը կմտնի Չեմպիոնների լիգա և կանցնի խմբային փուլը։
Կոնտեն «Նապոլին» գլխավորում է 2024 թվականից։ Սերիա Ա-ի ավարտից երեք տուր առաջ նեապոլցիները զբաղեցնում են երկրորդ տեղը՝ 70 միավորով։ Նրանց հաջորդում են «Միլանը» (67), «Յուվենթուսը» (65) և «Ռոման» (64)։



