Նեթանյահուն ՑԱԽԱԼ-ին հրահանգել է մարտական պատրաստության վիճակի բերվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) և ազգային անվտանգության ուժերը բերել մարտական պատրաստության վիճակի՝ Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի համար։ Դրա մասին կառավարության ղեկավարը հայտարարել է անվտանգության նեղ կաբինետի նիստի մեկնարկից առաջ ձայնագրված տեսաուղերձում։

Մեկնաբանելով Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը՝ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է այս կամ այն կերպ հասնել Իրանից հարստացված ուրանի դուրսբերմանը։ Այդուհանդերձ, իսրայելական առաջնորդն ընդգծել է զգոնություն պահպանելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ այսօր «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031