Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայազգի գործարար Կամո Հարությունյանին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից:
ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը հրապարակել է բալիստիկ հրթիռի վերջին արձակման տեսագրությունը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը՝ NHK ճապոնական հեռուստաալիքի եթերում վերահաղորդված կադրերի համաձայն:
Վերջին 72 ժամվա ընթացքում առնվազն 61 երեխա է մահացել Հնդկաստանի Գորաքխփուր քաղաքի Բաբա Ռագխավ Դաս հիվանդանոցում. սա այն նույն հիվանդանոցն է, որտեղ երեք շաբաթ առաջ մահացել էր շուրջ 70 փոքրիկ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հորդորել է Չինաստանին՝ ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար եւ նշել է Պեկինի հանգուցային դերը Փենյանի սադրանքները կանխելու միջազգային ջանքերում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է:
Իշխանություններg ավելի քան 13 հազար մարդ են փրկել ջրհեղեղից Հյուսթոնում եւ Տեխասի նահանգի հարավարեւելյան մասի քաղաքներում:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել բնակավայրի տարածքում, ինչի պատճառ են դարձել կողոպուտների հաճախացած դեպքերը այն հեղեղումների պայմաններում, որոնք առաջացրել է նահանգին պատուհասած «Հարվի» փոթորիկը:
Թեհրանն առաջինը չի չեղարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կայացած բանակցություններում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին նախազգուշացրել է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացման կործանարարության մասին:
Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները շարունակում են լքել կուսակցությունը՝ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կուսակցությանն անդամակցելու նպատակով:
Տեխասի նահանգի քաղաքներից մեկում, որտեղով անցել է «Հարվի» փոթորիկը, տեղացած անձրեւների քանակը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումը համարել է Փենյանի կողմից Միացյալ Նահանգների Գուամ կղզուն, որը գտնվում է Խաղաղ օգկիանոսում, հարված հասցնելու «նախերգանքը»:
Տեխասի նահանգում «Հարվի» առեւադարձային փոթորկի հետեւանքների վերացումն ԱՄՆ-ի բյուջեի վրա ռեկորդային գումար կնստի երկրի ամբողջ պատմության ընթացքում:
Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում օգոստոսի 29-ին տեղացած հորդառատ անձրևները կրկին կաթվածահար են արել քաղաքի բնականոն կյանքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները եւ դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար:
Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին։
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում մոլեգնող «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին:
Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու շիկահեր թղթակիցների շփոթել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Կարևոր է, թե ինչ տեղի կունենա հանդիպումից առաջ, արդյոք նոր սադրանքներ կլինե՞ն Ադրբեջանի կողմից։
Այս տարի Թուրքիայի Անթալիայի նահանգում ճանապարհորդների ընդհանուր հոսքում ռուսաստանցիների բաժինը հասել է 39 տոկոսի:
ՄԱԿ-ում Աﬔրիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հույս է հայտնել, որ Մոսկվան և Պեկինը կշարունակեն ﬕասին աշխատել Վաշինգտոնի հետ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հրթիռային փորձարկուﬓերի հետ կապված խնդիրը լուծելու համար:
Համաշխարհային տնտեսության մեջ Եվրամիության տնտեսության բաժինն առաջիկա տարիներին կընկնի:
ԱՄՆ-ի ընդարձակ տարածքներ ընդգրկած «Հարվի» փոթորիկը չի հանդարտվի եւս մի քանի օր:
Չինաստանը ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից պահանջել է հարգել մյուս երկրների շահերը եւ դադարեցնել հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի ծավալումը:
Հարավային Կորեայի հետախուզությունն իմացել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երրորդ անգամ հայր է դարձել: