Բաժիններ՝

Մումբայում բնակելի շենքի փլվելու հետևանքով զոհվածների թիվը մոտեցել է 20-ի

Առնվազն 19 մարդ է զոհվել, եւս 12-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Ani գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածների եւ 34 տուժածների մասին: Սկզբնապես հայտնել էին, որ փլվելու պահին շենքում կարող էր գտնվել 30-35 մարդ, ընդամենն այնտեղ ապրում էր 11 ընտանիք:

Քաղաքի հարավի Դոնգրի շրջանում գտնվող շենքը փլվել է օգոստոսի 31-ի առավոտյան ժամը մոտավորապես 08:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:10-ին): Պատահարի ստույգ պատճառները հայտնի չեն, բայց, առկա տվյալների համաձայն, խոսքը 50 տարվա շենքի մասին է:

Բացի այդ, միջադեպը տեղի է ունեցել Մումբայում սաստիկ տեղատարափից երկու օր անց, որի հետեւանքով քաղաքի վրա մեկ օրում ավելի քան 30 սանտիմետր անձրեւ է տեղացել: Փոթորիկը Մումբայում ամենաուժեղն է դարձել վերջին 12 տարվա ընթացքում եւ մեկ օրում գործնականում ամբողջովին կաթվածահար է արել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս