Բաժիններ՝

Ճապոնիայի ՊՆ-ն ռեկորդային բյուջե է պահանջել ԿԺԴՀ-ի սպառնալիքի աճի ֆոնին

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին) ռեկորդային ծավալի բյուջե է պահանջել Կորեական թերակղզու իրադրության սրման եւ ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումների առնչությամբ: Օգոստոսի 31-ին գերատեսչությունը հայտնել է, որ համապատասխան փաստաթուղթն ուղարկել է երկրի կառավարություն: Այն խնդրում է պաշպանության կարիքների ծախսերն ընթացիկ տարվա համեմատությամբ ավելացնել 2,5 տոկոսով՝ մինչեւ 5,25 տրիլիոն իեն (շուրջ 47,8 միլիարդ դոլար)։

Բյուջեի միջոցների մի մասն, ինչպես սպասվում է, կհատկացվի ԱՄՆ-ից Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության ցամաքային համալիրների գնմանը: Փորձագետների կարծիքով՝ հնարավոր հրթիռային հարվածից կամ բալիստիկ հրթիռի ընկնելուց Ճապոնիայի ամբողջ տարածքի պաշտպանության համար բավական է երկու այդպիսի կայանք , որոնցից յուրաքանչյուրն արժե շուրջ 80 միլիարդ իեն (շուրջ 728 միլիոն դոլար):

Նաեւ 67 միլիարդ իեն (609 միլիոն դոլար) կծախսվի PAC-3 MSE արդիականացված համալիրի, որի գործության շառավիղը կրկնակի մեծ է, քան PAC-3-ինը, ինչպես նաեւ նոր հրթիռների՝ ծովային բազավորման SM-3 Block IIA կալանիչների ձեռքբերման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս