
Թուրքական դպրոցում կրկին սննդային թունավորման դեպք է գրանցվել

Թուրքական Սիիրթ նահանգի Էրուհ գավառում աշակերտների շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քելիքթեփեի միջնակարգ դպրոցում 25 աշակերտի մոտ ուտելիքից հետո փորացավ ու սրտխառնոց է սկսվել: Ընտանիքները երեխաներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Երեխաների կյանքին վտանգ չի սպառնացել, սակայն դպրոցի ղեկավարությունը հետաքննություն է սկսել՝ հայտնաբերելու սննդային թունավորման պատճառը:
Ուշագրավ է, որ սա Թուրքիայի դպրոցներում գրանցված զանգվածային սննդային թունավորման եզակի դեպք չէ: Սեպտեմբերի վերջին Դիարբեքիրի դպրոցներից շուրջ 200 աշակերտ նույն աշխտանշաններով հոսպիտալացվել էր: Պարզվել էր, որ պատճառը 5 տարբեր դպրոցներին սնունդ մատակարարող կազմակերպության տրամադրած ուտելիքն է: