Տեսա՞ր` ինչ եղավ. Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի եղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, (նախկինում ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ մտահոգություն հայտնել իր ապագայի մասին։

Նա ասել է. «Չհասկացա, թե ինչ եղավ եւ ինչպես եղավ, որ դուրս մնացի Ազգային Ժողովից»։

Սերժ Սարգսյանն էլ Արթուր Բաղդասարյանին պատասխանել է. «Դու չկարողացար անգամ անցողիկ շեմին մոտենալ, որ ինձ էլ հնարավորություն տայիր քեզ օգնեի, բայց մի մտածիր, համբերիր, մի բան կանենք»։

Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ-ը, որը վերածվել էր «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել էր 58 հազար ձայն, չնայած կուսակցության, ֆեյսբուքյան էջը մշտապես ազդարարում էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին եռյակում պատվավոր տեղ է զբաղեցնելու։ Բայց, ինչպես ասում են` եղավ այն, ինչ եղավ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031