Թուրք մտավորականները ցույց տվեցին, որ Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցանկանում է ﬕայն հարգանքի խոսքեր հղել Արցախ այցելած թուրք մտավորականների հասցեին: «Նրանք իրենց քայլով ցույց տվեցին, որ բռնատիրական Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ: Էրդողանի վարչակազﬕ ֆեոդալական գործունեությունից նրանք գտան ազատ մտածողության ուժը և այցելեցին ազատ Արցախ: Ցանկանում եմ ﬕայն իմ հարգանքի խոսքն ուղղել թուրք մտավորականների հասցեին, ովքեր դատապարտել են նաև Հայոց ցեղասպանությունը»,- ՀՀԿ գործադիր մարﬓի նիստից հետո ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ թուրք մտավորականների փաստը խոսում է այն մասին, որ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը և սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով տնօրինելու իրավունքը:

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, ակադեﬕկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեﬕկոս, գրող Ալի Բայրամօղլուն։ Այդ ընթացքում նրանք այցելել են նաև Արցախ, ինչն Ադրբեջանի հիստերիան էր առաջացարել:

Տեսանյութեր

Լրահոս