
«Ով ղեկավարելու է, թող նա էլ մտածի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան: Քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական եւ մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատեւել են դրսի օժանդակության շնորհիվ։
Նրանց մերձավոր շրջապատից բացատրում են․ «Ով ղեկավարելու է քաղաքը, թող նա էլ մտածի այդ խնդիրների մասին»։ Այդուհանդերձ, միջքաղաքային անվճար տրանսպորտը դեռ գործում է։
Ի դեպ, Արգամ Աբրահամյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ ԱԺ նիստերին չի հաճախում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: