Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:
«Ինչպես ասում էր մեծն Սոսը՝ եթե մասնավորի խանութն ավելի շքեղ է, քան՝ թատրոնի շենքը, մշակույթը մեռնում է»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը։
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մայիսի 8-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։
«Այն, ինչ կատարվեց, քաղհասարակության ակնկալիքներին լիովին համահունչ էր»,- այսօր «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ իրենք ժամանակին իրենց գնահատականը տվել են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով երկիրը ղեկավարելու վերաբերյալ։
Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation, GDPR), որը կարգավորում է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը եւ օգտագործումը, մայիսի 25-ին մտնում է ուժի մեջ:
Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Թուրքիան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելուց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակել։
ԿԺԴՀ-ի իշանությունները ապամոնտաժել են թունելները Փունգերիի միջուկային զինափորձարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում մշակույթի գործիչների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ներառել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները կառավարության ծրագրի մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցն այս պահին չի քնարկվել: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը հայտնի հանգամանքների բերումով չի կարող մասնակցել նիստներին:
«Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է երկրում որոշակի փոփոխություններ կատարել, ինչ խոսք, դրանք կկատարվեն»:
Ավստրալիան եւ Նիդեռլանդները պաշտոնապես հայտարարել են 2014 թվականին մալայզիական «Բոինգ»-ի կործանման համար Ռուսաստանի պատասխանատվության մասին:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընդմիջմանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը ձևավորած 3 խմբակցությունների միջև ստորագրվի հուշագիր, դրանք կկոչեն կառավարող կուսակցություններ, իսկ ով դուրս կմնա, կլինի ընդդիմադիր:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ նոր կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներին:
«Դրանք մեր ներքին կուսակցական խնդիրներն են, եղել է քննարկում, այսօր ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ քննարկել կուսակցության նոր ղեկավարի թեկնածություն, ինչի մասին խոսել էր Սերժ Սարգսյանը:
Իռլանդիայում անցկացվում է հանրաքվե, որի ընթացքում լուծվելու է աբորտների օրինականացման հարցը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով: Հարցը ներառված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում:
«Ես արդեն ի պատասխան իմ կոչի ստանում եմ դիմումներ: Բնականաբար, այդ դիմումներին չեմ վերաբերում որպես էմոցիոնալ արտահայտումների հնարավորություն: Ամեն մի դեպք, որ մատնանշում է նամակում այս կամ այն քաղաքացին, լրացուցիչ քննության, ուսումնասիրության կարիք ունի»:
ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը:
ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չի քննարկվել և չկա օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ խորհրդարանում հարցերը կանոնակարգելիս հավասարապես է մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հայաստանից և Սփյուռքից:
«Քաղաքական հայտարարություններ են արվում և դրանք ներկայացվում են որպես քաղաքական հետապնդում կամ ճնշում: Մենք էլ ենք բազմաթիվ քաղաքական հայտարարոթյուններ արել, որ Սերժ Սարգսյանը կամ այլք քննադատել են, ասել են այդպես չէ»:
«Պետք է լայն քաղաքական կոնսուլտացիների, բանակցությունների միջոցով հասնել համաձայության, որ ունենանք մեխանիզմ այս խորհրդարանը ցրելու, որից հետո միայն արտահերթ ընտություններ կլինեն: Նաև հնարավորություն է պետք Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար, որի համար 63 ձայն է պետք»: