Բաժիններ՝

Համաներումն Ադրբեջանում չի լուծել քաղբանտարկյալների հարցը

Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը:

Համաներումը չի կիրառվել նաև ցմահ ազատազրկման ենթարկված ավելի քան 20 նախկին սպաների նկատմամբ:

Շարունակում է անազատության մեջ մնալ ընդդիմադիր REAL քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը: Ադրբեջանի իշխանությունները Մամեդովին անազատության մեջ պահելով՝ դեմ են գնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներին, քանի որ Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի կայացրած երկու դատավճիռներն արդեն ուժի մեջ են:

Այսպիսով, չնայած համաներման հրամանագրին Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ քաղաքական մոտիվներով և շինծու մեղադրանքներով ձերբակալված տասնյակ լրագրողներ, քաղաքական գործիչներ, կրոնական և ընդդիմադիր ակտիվիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031