
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Լևոն Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Լևոն Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։