Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության վարչապետի, Արցախ Նախագահի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
«Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով՝ դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ «Հաղթանակի դարը» խորագիրը կրող տոնակատարությանը:
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 28-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- այս մասին այսօր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ նախագահ Մուն Ջե-Ինը հնարավոր է մասնակցի Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:
«Ապրիլյան պատերազմում եղած մանր-մունր թերությունների մասին մենք չպետք է խոսենք։ Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր հրամանատարների և զինվորների սխրագործությունների արդյունքում»։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:
«Շնորհավորում եմ մեր ժողովրդին, սա ընդհանուր մեր տոնն է»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքն Առաջին Հանրապետության տոնի առթիվ:
«Այսօվա շարժումը պետք է հիմք հանդիսանա թռիչքի՝ դեպի հայրենասիրություն, դեպի ապագա, դեպի պետություն»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ պաշտոնի փոփոխությունը ձեզ համար պաշտոնի բարձրացո՞ւմ էր, թե՞ իջեցում էր՝ Մ․ Հակոբյանն այսպես պատասխանեց․ «Ցանկացած պաշտոն, որը քեզ հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայելու, մեծ պատիվ է»։
Վուպերտալի Կլիմայի, շրջակա միջավայրի եւ էներգետիկայի ինստիտուտը (Գերմանիա) «Գրինպիսի» պատվերով գնահատել է Եվրոպայի 13 խոշոր քաղաքների էկոշարժունակությունը:
«Բոլոր կողմերով հարցերը պետք է դնել, հայկական խնդիրները ներկայացնել, իսկ համանախագահները պետք է աշխատեն, որպես միջնորդ՝ հասկանան դիրքորոշումները և կազմակերպեն հանդիպումները»:
Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրանով կխախտի Հոլոքոստի հատուկ կարգավիճակը:
«Ադրբեջանը կփորձի ժամանակ շահել»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի կովկասագետ Կոնրադ Զաշտովտը:
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կանադայի Փոթորիկների դիտարկման կենտրոնի մասնագետները կանխատեսում են, որ այս սեզոնում Ատլանտյան օվկիանոսում մինչեւ կառաջանան 16 արեւադարձային փոթորիկներ ու մրրիկններ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր տնօրինության տակ ինքնաթիռ ունենալ աշխատանքային ուղեւորությունների համար, եւ հասկանալ է տվել, թե այդ ինքնաթիռն ինչ գույնի չպետք է լինի: