Բաժիններ՝

Իռլանդիայում հանրաքվե է ընթանում աբորտի իրավունքի ընդլայնման շուրջ

Իռլանդիայում անցկացվում է հանրաքվե, որի ընթացքում լուծվելու է աբորտների օրինականացման հարցը: Այդ մասի մայիսի 25-ին հայտնել է The Guardian-ը: Հրատարակության տվյալներով՝ աբորտներին «կողմ» եւ «դեմ» ձայների թիվը, հանրաքվեի արդյունքներով, կարող է մոտավորապես հավասար լինել:

Ավելի վաղ բարեփոխման օգտին հանդես է եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ նշելով դրա պատմական նշանակությունը երկրի համար: Խոսքը Իռլանդիայի Սահմանադրության 40.3.3 հոդվածում փոփոխությունների մասին է, որը մոր եւ չծնված երեխայի կյանքի իրավունքը հավասար է ճանաչում իր իրավաբանական ուժի տեսանկյունից:

Այն դեպքում, եթե ընտրողների մեծամասնությունն արտահայտվի աբորտի իրավունքի ընդլայնման օգտին, համապատասխան օրինագծի նախապատրաստումը կդրվի Իռլանդիայի խորհրդարանի վրա: Այս դեպքում օրինագիծը կբովանդակի թույլտվություն աբորտը կատարելու մինչեւ հղիության 12 շաբաթը:

Հղիության ընդհատումը, սկսած 23-րդ շաբաթից, հնարավոր կլինի կնոջ առողջության համար սպառնալիքի առկայության դեպքում: Հասարակական կարծիքի վերջին հարցումներին համապատասխան, աբորտի օգտին հանդես է գալիս Իռլանդիայի չափահաս բնակչության կեսից պակաս մասը: Այսպես, այն հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել է «Իպսոս» հետազոտական ընկերության եւ The Irish Times հրատարակության կողմից, իռլանդացիների 44 տոկոսը հավանություն է տալիս աբորտի իրավունքի ընդլայնմանը:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 32 տոկոսը հանդես է գալիս աբորտների դեմ, իսկ հարցվածների 24 տոկոսը հայտարարել է, որ առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին: Մեկ այլ հարցման համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Sky news հեռուստաալիքի կողմից, Իռլանդիայում աբորտների օրինականացմանը հավանություն է տալիս երկրի բնակիչների 47 տոկոսը:

Կարեկան մոտավորապես 3,5 հազար իռլանդացի կանայք աբորտ անելու են մեկնում արտասահման՝ որպես կանոն՝ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, մոտավորապես 2 հազար հղի կանայք ամեն տարի Համացանցում անօրինական ճանապարհով հաբեր եւ այլ միջոցներ են ձեռք բերում, որպեսզի ինքնուրույն աբորտ անեն հղիության վաղ շրջանում, նշում է The Guardian-ը:

Իռլանդիայի օրենսդրությանը համապատասխան, աբորտ արած կնոջը կարող է սպառնալ մինչեւ 14 տարվա ազատազրկում: Աբորտներն օրինական են միայն այն դեպքում, եթե հղիությունը լուրջ վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս